«Քաղաքի ոչ լեգիտիմ «իշխանության» հերթական մուռը քաղաքացիներից»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքի ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանության» հերթական մուռը քաղաքացիներից։
Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնելու մոլուցքով տառապողները կանգ չեն առնում։ Ապօրինի հրահանգներ տալով ավտոբուսի վարորդներին՝ չբացել տրանսպորտի հետևի դուռը քաղաքացիներին ստիպելով դիմացի դռնից մուտք գործել, միայն թե վճարեն։ 150 դրամի համար կարմիր բերետավորների օգնությանը դիմածները, հիմա էլ քաղաքացիներին են թողնում դռների տակ։
Բոյկոտի ծավալներից սարսափածները՝ տալով ապօրինի հրահանգներ ի զորու չեն լինելու կանգնացնել այն։
Նմանատիպ բոլոր վարորդները ենթարկվելու են պատասխանատվության ԱՆԽՏԻՐ…Ոչ թանկացումներին,
բոյկոտը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ենք»։
Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 6-ին ժամը 16։00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն-ն մնացել է դռների արանքում։ Դեպքի հետևանքով Ռուզաննա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
5102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7300:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
86Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
98Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
114Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
180Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
108Երեկ, 17:12