Ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայերը
![]() 1473 Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ., 12:06 Բաքվի դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության ընթացքում, ըստ ադբեջանական լրատվամիջոցների, երեկ երկու ազգության հայեր են ցուցմունք են տվել՝ նշելով, թե իբր Վարդանյանը «ֆինանսավորել է 45-50 տարեկան մարդկանց ստորաբաժանումների ստեղծումը Ադրբեջանի դեմ պայքարելու համար»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորմամբ, վկաներն են՝ Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը։ Լուրը տարածվելուց հետո արցախցի Արմինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ տվյալներ է գրել Կամո Հայրապետյանի մասին․ «Թուրքի դատարանում ցուցմունք տվող Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում՝ մետրոյի «Գանջլիկ» կայարանի դիմաց։ Կամոյին ստիպել են գրել, որ հայրը մահացել է սրտի կաթվածից, երբ նրա մարմնին դանակի 17 հարված է եղել։ Նա Բաքու էր գնացել մուսուլմանական աղոթքի արարողությանը։ Կամոն հորը թաղել է հայրենի գյուղում՝ Մարաղայում։ Հետագայում գյուղը գրավվեց ադրբեջանցիների կողմից և մինչև վերջ մնաց նրանց վերահսկողության տակ»։ Իսկ Մուշեղ Գրիգորյանի հետ կապված «24նյուզ»-ի հետ զրույցում բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ նա Ադրբեջանի քաղաքացիություն է ստացել և հայտնի է «Գիբսի Միշիկ» անունով, ով հարբեցող է։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտն արցախցիներին 5000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո «Գիբսի Միշիկը» դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»՝ սիրով հարցազրույցներ էր բաժանում այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրում հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու մեջ։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
