«Իսկ ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն էլ այն է, որ ինչ-որ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ ի հեճուկս դրան, ՀՀ-ում ապօրինի գործող ռեժիմը վաղուց այդ թեման հանել է իր արտաքին քաղաքական օրակարգից։
Իսրայելի դրդապատճառները, Իսրայել-Թուրքիա բարդ հարաբերությունները և Իսրայելի՝ Ադրբեջանին ցուցաբերած լայնածավալ աջակցությունն Արցախի հարցում մշտական քննարկման և վերլուծության թեմաներ են։
Սակայն հայաստանյան կառավարչի հռչակած արտաքին քաղաքական օրակարգը «ջայլամային քաղաքականություն» է հիշեցնում։
Երևի նաև կգա ժամանակը, եթե, իհարկե, արդեն այդպես չեն վարվում, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման և այդ մասին հայտարարություններ չանել, ինչպես դա անում էր Արցախի հարցում»։

«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2916:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
6616:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
4216:18
«Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնողնե՛ր, կուզեիք, չէ՞, որ վաղը նա ձեզ պաշտպաներ»․ Գոհար Սավզյան
4516:12
«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5615:12
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
5215:10
«Սա վտանգավոր նախադեպ է». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5815:06
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող լոգիստիկ կենտրոններին ու նավթաբազային»․ Զելենսկի (տեսանյութ)
14615:05