Հայաստանում կփորձարկվի թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ

Հայաստանում կփորձարկվի թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդ. նախատեսվում է փորձարկել իմունոթերապևտիկ երկու դեղորայքի՝բալստիլիմաբի և բոտենսիլիմաբի համատեղ կիրառումը, համապատասխան հետազոտություններն արդեն մեկնարկել են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար, ուռուցքաբան-քիմիոթերապևտ Սամվել Բարդախչյանը նշել է․ «Սովորաբար ուռուցքների բուժման համար օգտագործվում է քիմիոթերապիա, այն դեղորայք է, որն անմիջապես ազդում է ուռուցքային բջիջների վրա և քայքայում է դրանք: Ի տարբերություն դրանց՝ բուժման այս նոր մեթոդը՝ իմունոթերապիան, անմիջապես չի ազդում ուռուցքային բջջի վրա, բայց խթանում է մարդու իմուն համակարգը և օգնում է, որպեսզի օրգանիզմը ինքը կարողանա հայտնաբերել ուռուցքը և պայքարել դրա դեմ»։
Բարդախչյանի խոսքով՝ իմունոթերապիան ամբողջ աշխարհում ներդրվել է 2010 -ական թվականներից և այդ հետազոտությունները շարունակում են զարգանալ: Իմունոթերապևտիկ դեղորայքն ավելի լայն կիրառություն է ստանում, ինչպես նաև փնտրվում են դրանց արդյունավետությունը բարձրացնելու նոր մեթոդներ։
«Այլ ուռուցքային հիվանդությունների բուժման համար այս դեղերն արդեն բազմաթիվ կիրառություններ ունեն։ Մի շարք կլինիկական հետազոտություններում՝ հատկապես հաստ աղիքի ուռուցքի բուժման ժամանակ ցույց են տվել շատ խոստումնալից արդյունքներ, բավականին լավ արդյունավետություն: Եվ այդ տվյալների հիման վրա էլ այդ թվում մեր հիվանդանոցում սկսվել են հետազոտություններ՝ թոքի ուռուցքների բուժման նպատակով»,- ասաց ուռուցքաբան-քիմիոթերապևտը:
Հետազոտությունը Հայաստանում սկսել են իրականացնել 2024 թվականի հունիսից, որը նախատեսվում է կատարել 45 հիվանդների շրջանում, որոնք ունեն չորրորդ փուլի թոքի քաղցկեղ և որևէ բուժում չեն ստացել:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
14400:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
362Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101113.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
304113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
199912.08.2026, 23:18