«Ռուսաստանը Արցախի իշխանությանը չի տեղեկացրել Ադրբեջանի՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակման մասին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023թ սեպտեմբերի 19-ի հարձակման մասին։
Արցախում տեղակայվածի խաղաղապահ առաքելության ղեկավարությունը և ոչ էլ Մոսկվայից որևէ պաշտոնյա Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023թ սեպտեմբերի 19-ի հարձակման մասին:
Ճիշտ է, Արցախի իշխանությունները տեղեկություններ ստանում էին շփման գծի երկայնքով ադրբեջանական մեծածավալ կուտակումների մասին, սակայն տեղյակ չէին, թե երբ է լինելու հարձակումը, որպեսզի խաղաղ բնակչությանը տեղեկացնեին սպասվող հարձակման մասին և որպեսզի այդ օրը երեխաներին դպրոց և մանկապարտեզ չտանեին:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանում ծառայող մի արցախահայ սպա, որի ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտում, վաղ առավոտյան զանգահարում է Արցախի նախագահական և տեղեկացնում, որ Ադրբեջանը ժամեր անց սկսելու է հարձակումը շփման գծի ողջ երկայնքով և այդ մասին ինքը տեղեկացել ռուսական ռազմակայանի ղեկավարությունից:
Ահա այդ տագնապալի լուրը ստանալուց հետո նախագահ Սամվել Շահրամանյանը բարձրանում է Շուշիի ուղղություն, զրուցում այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հետ, որոնք հաստատում են, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանի հրետանին աշխատելու է Ստեփանակերտի ուղղությամբ:
Ահա դրանից հետո է միայն Արցախի ղեկավարությունը տագնապի շչակը միացնում և պատրաստվում պատերազմին, որը տևում է մեկ օր»:

«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5003:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
7002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
7801:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
13600:31
«Ռուսաստանը չի լքի Ուկրաինայում դժվարության մեջ գտնվող ռուսներին և ռուսախոսներին». Լավրով
14800:13
«Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդը Սահմանադրության հանրաքվեով կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից»․ Գևորգ Գևորգյան
8700:06
«Ինչքան էլ փորձեք թաքցնել, ՀՀ-ում նոր սահմանադրության ընդունումը Ալիևի պահանջն է»․ Ոսկան Սարգսյան
85Երեկ, 23:48
Արթիկի ՔԿՀ-ում դատապարտյալն իրարանցում է հրահրել
95Երեկ, 23:30