«Ամեն նոր պահանջի հետ մեր և թշնամի պետության իշխանությունները սպառնալու են պատերազմով»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական կողմը միամիտ չի հիշատակում սահմանադրության փոփոխության պահանջը՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին խոսելուց զատ։
Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է։ Դեռ ավելանալու է ապառազմականացման պահանջը, իշխանությանն ընդդիմացող գործիչների արտահանձնումը, ՀՀ տարածքով ադրբեջանցիների սկզբից անխոչընդոտ ելումուտը, հետո Հայաստանում անվտանգ բնակեցումը։ Եվ այլն, և այլն...
Ու ամեն նոր պահանջի հետ մեր և թշնամի պետության իշխանությունները սպառնալու են մեզ նոր պատերազմով, հուսալքեն, պառակտեն ու թուլացնեն դիմադրությունը։ Այնքան, մինչև մենք դառնանք անատամ, խղճուկ ու վերահսկելի՝ թշնամու համար։
Իրենց համազգային նպատակն է, որպեսզի Հայաստանը այլևս երբեք վտանգ չներկայացնի իրենց կենսական շահերի համար, և իրենք կանգ չեն առնելու։ Մեր կենսական շահն է կանգնեցնել այս ընթացքը։ Գոնե բնակչության 20%, որ շատ հստակ դա գիտակցի, իրավիճակը կփոխվի»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
2209:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
11102:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
11001:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
11100:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
121Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
110Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
109Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
94Երեկ, 22:54