«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը հարցնում են, թե Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունը, կամ Թուրքիայի պահանջով Արարատից՝ որպես ազգային սիմվոլ և ինքնության խորհրդանիշ, հրաժարվելը, և այլն..., չբավարարելը մեզ ի՞նչ կտա։ Միևնույն է դրանք մերը չեն ֆիզիկապես...
Նման հարց իհարկե կարող է ծագել մարդկանց գլխում, ովքեր չգիտեն, թե ի՞նչ են միջազգային հարաբերությունները, ինչպե՞ս են պետությունները ստեղծում ուժ պրոյեկտելու ցատկահարթակները և ինչպես են դրանք իրականացնում։
Ադրբեջանի կամ Թուրքիայի կյանքում նյութական իմաստով ոչինչ չի փոխվի՝ ոչ նրանց պահանջները բավարարելը, ոչ չբավարարելը։
Նույնը գուցե կարելի է ասել Հայաստանի մասին, բայց...
...Բայց եթե խնդրին նայենք ոչ թե մատերիալիստական, այլ ֆունկցիոնալ և կոնստրուկտիվիստական մոտեցմամբ, խնդիրը լրիվ կփոխվի...
Ինքնությունը ձևավորում է հարատևման կամքը, ձևը և կենսագործելու իմաստը։
Երրորդ երկրին քո կամքը պարտադրելը՝ նույնիսկ ամենաանիմաստ հարցերում, ստեղծում է նարատիվային ուժ պրոյեկտելու դաշտ և հնարավորություններ։ Նարատիվային ուժի կիրառման նպատակն է ստեղծել հիմքեր կոշտ կամ փափուկ ուժ պրոյեկտելու համար։ Կոշտ ուժը դրսևորվում է ոչ միայն ռազմական, այլև էներգետիկ, տնտեսական կամ ենթակառուցվածքային շրջափակումների, կամ շանտաժների միջոցով։
Հետևաբար, երկարաժամկետ հեռանկարում ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում, որը վերաբերվում է պետության ինստիտուցիոնալ հիմքերին, առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկեր։
Պետության ինստիտուցիոնալ հիմքերին վերաբերող զիջումները զիջում չեն պարզապես, այլ պետության խորքային ճգնաժամի սկիզբ և ինքնիշխանության սահմանափակման մասին հավաստանշում»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
2209:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
11102:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
11001:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
11100:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
121Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
110Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
109Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
94Երեկ, 22:54