Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
42
Այսօր, 08:24

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 25-ին և 29-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 28-ին և 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.0°C (2003թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.8°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.7°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։