Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցը կլուծվի մինչև մարտի 20-ը: Նիկոլ Փաշինյանը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացված 3 թեկնածուներից նշանակի մեկին:
Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, գիշերային մի հրաժեշտի ՍՄՍ ստանալով, «ինքնակամ» հեռացվեց աշխատանքից: Նոյեմբերից մինչև հիմա դեռ չի հաջողվում նշանակել ՀԿ նախագահ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել 5 թեկնածու՝
1. Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը,
2. վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը,
3. Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը,
4. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը,
5. փաստաբան, նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը։ Վերջինիս կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:
Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Այդ ժամկետը լրանում է մարտի 20-ին, և Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Կառավարության նիստում կհնչեցնի նոր նախագահի անունը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
6717:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
6617:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
6917:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
6916:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6116:48
«ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»․ #CNN
16216:42
Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու (տեսանյութ)
5716:36
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
6916:30