«Կուրսկում իրավիճակը վկայություն է, թե տգետ ղեկավարությունն ինչպես կարող է մսխել մարտունակ զինուժի հաջողությունը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Դատելով Պուտինի այսօրվա արձագանքից, 30-օրյա հրադադարի վերաբերյալ սպասվում է շատ կոշտ բանակցություն: Ավելին, Պուտինը ըստ էության բաց տեքստով ասաց, որ Կուրսկի մարզում ուկրաինական ստորաբաժանումը շուտով կհայտնվի պատանդի կարգավիճակում:
«Կամ պետք է գերի հանձնվեն, կամ ոչնչանան», հայտարարում է Պուտինը:
Մինչդեռ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինուժի լավագույն ստորաբաժանումներն էին, որոնք կարողացել էին լուծել մարտական բարդ խնդիրը: Բայց, հենց սկզբից էլ ասվում էր, որ այդ առաջադրանքը, որ տրվել է զինուժին, ըստ էության անհեռանկար է: Պարզ էր, որ շատ բարդ էր լինելու պահել Կուրսկում իրավիճակը, չունենալով բարվոք վիճակ ռազմաճակատի ամբողջ ծավալով:
Ռուսները չշտապեցին, ըստ էության գործեցին այսպես ասած «վիշակի» տրամաբանությամբ և ամիսներ շարունակ, հանդարտ նախապատրաստեցին գործողությունները Կուրսկում, զուգահեռ ուղեկցելով դրանք քաղաքական-դիվանագիտական պրոցեսով:
Կուրսկում իրավիճակը մի վկայություն է, թե քաղաքականապես անհամարժեք եւ քաղաքականապես տգետ ղեկավարության պարագայում ինչպես կարող է մսխվել մարտունակ զինուժի հաջողությունը, առաջադրանք կատարելու բարձր պրոֆեսիոնալիզմը, և պարզապես՝ անձնուրաց մարդուժը:
Ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ իրավիճակը Կուրսկում ոչ թե խաղաքարտ է Ուկրաինայի ձեռքին, այլ՝ Ուկրաինայի դեմ: Պուտինն այսօր բավականին հստակ ազդարարեց դա: Կասկած չկա, որ ուկրաինական ստորաբաժանումների դիմաց նա կպահանջի շատ թանկ գին:
Եթե նա ըստ էության պաշտոնապես արձանագրել է իրավիճակը, կնշանակի, որ այն հաստատագրված է: Իհարկե չենք կարող բացառել, որ գուցե ինչ որ բան նրան սխալ են զեկուցել կամ նման մի բան: Բայց նկատենք, որ մինչ այսօր ասուլիսին հաստատագրելը, նախօրեին նա այցելել էր Կուրսկ, այսինքն՝ տեղում ինչ որ բանում համոզվելու:
Այս այցը, ինչպես նախօրեին էի նշել՝ առավել ևս զինվորական խորհրդանշական համազգեստով, ըստ էության ինչ որ հաղորդագրություն էր որոշակի բարդ ու մեծ պրոցեսից առաջ»:

«Եվ ի՞նչ․ կինոն ավարտվե՞ց․ վերցնում են մանդատները և գնում արձակո՞ւրդ»․ Կարեն Հեքիմյան
910:00
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
13009:00
«ՀՀ-ն ուժեղ դերակատար դառնալու համար պետք է ունենա 2 ավիակիր՝ մեկը՝ Սև Ծովում, մյուսը՝ Միջերկրական»․ Արա Պողոսյան
10203:06
«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան
11502:06
««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
12101:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
13600:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13000:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:42