«ՀՀ-ն ուժեղ դերակատար դառնալու համար պետք է ունենա 2 ավիակիր՝ մեկը՝ Սև Ծովում, մյուսը՝ Միջերկրական»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսենք լավ բաներից․
Հայաստանը երբ սկսի հավակնել դառնալու ինքնուրույն և ուժեղ դերակատար, պետք է ունենա երկու ավիակիր՝ մեկը Սև Ծովում, իսկ մյուսը՝ Միջերկրական։
Ի դեպ՝ ձեր սիրած կամ չսիրած Իսրայելը, որպեսզի ուժի պրոյեկտման հնարավորություն ունենա, Սոմալիից առանձնացած և ինքնահռչակ Սոմալիլենդը ճանաչեց անկախ պետություն, փոխարենը ռազմաբազաներ հիմնելու հնարավորություն ստացավ, ինչը Թուրքիայի և Եգիպտոսի կողմից բավականին բացասաբար ընդունվեց։
Ռազմավարական մտածողությունը այն մասին է, թե ինչպե՞ս ստեղծել հնարավորություններ վաղվա համար՝ այսօրվա քայլերի միջոցով, ինչպես կոմբինացված քայլերով ծնկի բերել քեզանից հզորներին։
Հ․Գ․ Երանի թե հայ իդեալիստները ո՛չ թե Հայաստանի համար մահացու վտանգների որոգայթ մտնելու ուղղությամբ մտածեին, այլ այսպիսի՝ առաջին հայացքից անիրական բաների մասին»։

Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
213:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
1713:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
3113:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
2313:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
6113:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
4313:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
4612:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
5212:42