«Եվ ի՞նչ․ կինոն ավարտվե՞ց․ վերցնում են մանդատները և գնում արձակո՞ւրդ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ ի՞նչ: Կինոն ավարտվե՞ց: Վերցնում են մանդատները և գնում են արձակո՞ւրդ:
Այնուհետև ևս 5 տարի:
Հինգշաբթի օրերը սուր հարցեր նախարարներին և Փաշինյան Նիկոլի՞ն:
Երբեմն «հուժկու» հանրահավաքներ ի պաշտպանություն Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի կամ ընդդեմ TRIPP-ի՞:
Ու անընդհատ սպասողական վիճակ և պարբերաբար ընթերցվող ռուսական ժողովրդական հեքիաթներ, ըստ որոնց, շատ շուտով (հիմնականում՝ աշնանը կամ գարնանը, մի խոսքով՝ Ուկրաինայից հետո) Մոսկվայի պայմանական Բասմանյան դատարանը կամ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կբեկանի ՀՀ ՍԴ որոշումը և կհեռացնի Փաշինյան Նիկոլին: Մյուս կողմից՝ պարսկական հեքիաթներ Իրանի հզորագույն բանակի, այաթոլաների և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի
մասին, որոնք միասնակար պատրաստվում են մարտնչել հանուն հայկական Սյունիքի:
Չեք հոգնե՞լ: Ախր, այս աշխարհում շատ հեքիաթներ կան: Երբեմն գոնե Անդերսենի հեքիաթները պատմեք»։

Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
213:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
1713:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
3113:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
2313:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
6113:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
4313:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
4612:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
5212:42