Կրակոցներ՝ Արմավիրի մարզում․ հայտնի են դեպքի հանգամանքները
![]() 358 Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ., 09:54 Մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայ գյուղում հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մարտի 14-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Խ․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան անկանոն վարելով և բարձր հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր և այդ հարցի շուրջ նրա հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Ֆրունզիկ Հ․-ն և 40-ամյա Արմեն Մ․-ն, որը վերածվել է հրմշտոցի ու Նարեկ Խ․-ին միացած վերջինիս եղբայր՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Խ․-ն իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և դիմել փախուստի: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենան և վիճաբանության մասնակիցներին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: |
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն՝ Մուշավանում
18920:54Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
32314:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
15512:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
33410:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
310Երեկ, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
290Երեկ, 13:18Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է (տեսանյութ)
588Երեկ, 12:34Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
429Երեկ, 11:24