«Հղիության ընդհատումը դարձնում են ավելի «մատչելի»»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Հայաստանում 2024 թվականին, 2023 թվականի համեմատ, ծնելիությունը նվազել է 8 տոկոսով։ 2024 թվականին ծնվել է 33 648 երեխա, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 36 590 երեխա։ Միաժամանակ, նորածինների 17614-ը տղա է (2023-ին՝ 19220), 16034–ը՝ աղջիկ (2023-ին՝ 17370), այսինքն 100 աղջկան բաժին է ընկնում 109,9 տղա (նորածինների սեռերի հարաբերակցությունը)՝ 2023 թվականի 110,7-ի դիմաց, որը նաև խոսում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումի մասին։
Այս վիճակագրության ֆոնի վրա ՀՀ կառավարությունը մի որոշում է ընդունում, որով մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով հղիության ընդհատումը թույլատրվում է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն դարձնում է ավելի հասանելի և «մատչելի», ինչպես նաև հղիության արհեստական ընդհատման համար սահմանում գրավոր դիմումի պահանջ՝ «անչափահաս» բառը փոխարինել «մինչև 16 տարեկան» բառերով, դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար։ Սրան գումարելով ծննդատներում գործող «օրինական կոռուպցիան»՝ նվիրատվությունների ձևով, ինչպես նաև աբորտներից հետո զարգացող երկրորդային չբերությունը, հասկանալի է դառնում, որ ազգը դանդաղ ոչնչանում է։
Հ․Գ․ Մի նախարարի տեղակալ կա, որը ընդմիջումներին գինեկոլոգիայով է զբաղվում, վազում է իր նախկին աշխատաեղը՝ միջամտություններ անելու, տեսնես սա իրեն չի անհանգստացնում»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
14400:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
362Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76715.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101113.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
304113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
199912.08.2026, 23:18