«Ադրբեջանի հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի քաղաքական հավակնություններին և քարոզչական մարտերին զուգահեռ բավականին վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ:
Կարծում եմ, որ իմաստ չկա երկար խոսելու այն մասին, թե ինչ սպառնալիքներ իր հետ կարող է բերել մեր հարավային հարևանի նկատմամբ հնարավոր ագրեսիան:
Բացի նրանից, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է և Հայաստանի հետ բազմաթիվ թելերով է կապված, այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա:
Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև տարբեր կերպ առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին և իրադրությունը հատկապես այս փուլում անչափ զգայուն է ու վտանգավոր:
ԱՄՆ-ից հնչող կոշտ բառամթերքն ու դրան ի պատասխան, Իրանից հնչող սուր արձագանքը, համենայդեպս, այս փուլում իրադրային լիցքաթափում չեն ենթադրում:
Ստեղծված իրավիճակում, թե ինչ ծառայություններ են առաջարկում Թուրքիան ու Ադրբեջանը և ինչ գին են պահանջում հակաիրանյան ճակատին իրենց՝ այս կամ այն չափով մասնակցությունն ապահովելու համար, կերևա որոշ ժամանակ հետո»:

««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
4101:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
5300:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5900:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
53Երեկ, 23:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
60Երեկ, 23:24
«Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան»․ Գագիկ Համբարյան
58Երեկ, 23:12
«ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր»․ Հայկ Դեմոյան
66Երեկ, 22:54
Հայտնի է՝ երբ կվերսկսվի ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը
107Երեկ, 22:24