«Մարդկանց մի ստվար զանգված չի հասկանում, որ երբ «խառը խփոցի» է գնում, տուժում են բոլորը»․ Արմինե Օհանյան
![]() 292 Երեքշաբթի, 18 մարտի, 2025 թ., 18:37 Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոկրատն ասում էր. «Ես գիտեմ, որ ոչինչ էլ չգիտեմ»: Այո, խելացի, գրագետ մարդը տարիների հետ հասկանում է, որ իմացությունը հարաբերական է՝ մարդն ինչքան շատ է կարդում ու սովորում, այնքան շատ է համոզվում, որ իր գիտելիքը կաթիլ է ծովում: Տգետ մարդը՝ որքան քիչ գիտի, այնքան ինքնավստահ է և կարծում է, որ ամենագետ է՝ կարող է բոլորին սովորեցնել: Այս 7 տարվա աղետալի սխալների պատճառները նաև այստեղ է պետք փնտրել: Այս մարդիկ չեն գիտակցում իրենց տգիտությունը, պետություն ղեկավարելու և խնդիրներ լուծելու անկարողությունը: Իհարկե, սրանցից առաջ պաշտոնավարած և անգամ չպաշտոնավարած՝ ողջ կյանքում ընդդիմություն եղած մարդկանց մի ստվար զանգված ևս չի գիտակցում իր թերությունները, անընդունակությունը և անգամ՝ իր գործած արարքների հետևանքները: Օրինակ, չեն հասկանում, որ երբ «խառը խփոցի» է գնում, տուժում են բոլորն անխտիր: Որ երբեմն անգամ քո թշնամուն հարվածելիս այդ հարվածը ռիկոշետով կարող է հետ գալ ու քեզ դիպչել: Հենց այդ սկզբունքով, երբ Նիկոլ Փաշինյանն ամբիոններից հայհոյում ու վարկաբեկում է նախկին պաշտոնյաներին, դատավորներին, դիվանագետներին, զինվորականներին, ընդդիմադիրներին... այդ ինստիտուտներն են վարկաբեկվում և պետությունն է թուլանում՝ խոցելի դառնում, հասարակությունը վերածվում ամեն ինչի հանդեպ հավատը կորցրած խառնամբոխի: Նույն կերպ՝ երբ ընդդիմությունն իր ներսում վհուկների որս է սկսում՝ իբրև թե կեղծ ու իրական ընդդիմությանն իրարից զատելու համար, «ընդդիմություն», «քաղաքական պայքար» հասկացություններն են վարկաբեկվում: Երբ նախորդ բոլոր շարժումներն անվանում են «ֆռռացրին փողոցներով, տուն ուղարկեցին», «գործարքի գնացին իշխանության հետ», «մտածված ցրեցին ցուցարարներին», ինքնին պայքարի գաղափարն է վարկաբեկվում: Օրինակն ինձ վրա բերեմ, որ չկարծեք դատավորի կեցվածք եմ ստանձնել. տարիներ առաջ՝ երբ դեռ այսքան փորձ չունեի, երբ իմանում էի, որ ինչ-որ լրատվամիջոցի են դատի տվել, հերքում պահանջել, արշավ սկսել նրա նկատմամբ, և այդ լրատվամիջոցը «Հրապարակը» չէ, ուրախանում էի: Ինձ թվում էր՝ մեր մրցակցի խնդիրը չի կարող մեր խնդիրը լինել: Բավական ժամանակ պահանջվեց հասկանալու համար, որ ցանկացած լրատվամիջոցի վարկաբեկում, բոլոր ԶԼՄ-ներին է վնասում, որովհետև վարկաբեկվում է ինքնին գաղափարը՝ լրատվության, լրագրողական աշխատանքի, մեր անաչառության: Ընթերցողը պարտավոր չէ զատել «որոմը հատիկից»»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Իրանի դեմ գործողությունը կտևի ևս 2-3 շաբաթ». Թրամփ (տեսանյութ)
15409:22
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտափոխվել է. «Հրապարակ»
14509:00
Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»
13208:54
ՔՊ-ն նոր որոշում ունի. լինել առավել կոռեկտ և զուսպ. «Ժողովուրդ»
13208:48
«Խաղաղություն կարող է բերել այն իշխանությունը, որը հանուն դրա պատրաստ է նաև պատերազմի»․ Սենոր Հասրաթյան
17300:06
«Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան (տեսանյութ)
184Երեկ, 22:18
ԱԱԾ նոր փոխտնօրեն է նշանակվել
145Երեկ, 21:54
«Առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի անգամ նվազագույն շեմն ապահովված չէ»․ Հովսեփ Սարգսյան (տեսանյութ)
183Երեկ, 21:12
