Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14 տարեկան աղջկա մարմին

505
Երեքշաբթի, 30 հունիսի, 2026 թ., 10:54
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին, հայտնում է Գագիկ Շամշյանը։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Ծնողների շիրմի մոտ հայտնաբերել են որդու մարմինը, հրազեն և նամակ
011:24
Ուկրաինան հարվածել է Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)
9810:22
«Սա արդեն հանրային առողջության և շրջակա միջավայրի անվտանգության հարց է». Մհեր Կարագոզյան
199Երեկ, 23:36
Այրվում է Սիլիկյանի աղբավայրը
194Երեկ, 23:18
ԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել
257Երեկ, 20:06
Նուբարաշենի աղբավայրում մահացածն աղբավայրի աշխատակից չէ (տեսանյութ)
254Երեկ, 19:42
Երևանում դանակահարված 30-ամյա տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
246Երեկ, 11:12
Ուկրաինան հարվածել է 13 էներգետիկ օբյեկտների
83205.08.2026, 20:24