«Ու սրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես նորովի շփվել աշխարհի հետ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք ինչն է ցավը, որ սա եթե հանկարծ ասած լիներ սրանց ընդդիմադիր մեկը, հիմա էդ մարդուն խայտառակել էին իրենց ՔՊ-ական ու մերձակա գործիչ-գործիքներով։
Կասկած չունեք, չէ՞, որ «քառակուսի ազգայնականից» մինչև «այ էդպես 35 տարի ձեզ ուրիշներից գերադասել եք, դրա համար էլ հարևան֊բարեկամ չենք ունեցել, բոլորի հետ թշնամացրել եք», մինչև «էդպես խոսողին միայն ցեղասպանում են», «շովինիզմը կերել է մեր երկիրը», «ֆաշիզմը պիտի արմատախիլ անել»...․, և այլն, և այլն։
Կարճ ասած՝ իսկական թուրքական վակխանալիա կսկսվեր ՔՊ-ի մոլի հայատյաց միջավայրում։
Հիշենք՝ քաղաքականապես դեռատի հասակում մի քանի կուսակցություն փոխած Կոնջորյանին, ով ԱԺ֊ում բացեիբաց Իրանին անվանեց ավտորիտար, ԳԳ կապիտուլյանտը կառավարության նիստում ծաղրեց գերհսկա Չինաստանին (չինականը), և այսպես շարունակ...
Ու սրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է խաղաղություն հաստատել հարևանների հետ, իբր նորովի, «Նոր Հայաստանով» շփվել աշխարհի հետ»։

«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
2212:24
«Անկախությունն առանց Արցախի, կիսատ ու ցավալի իրականություն է»․ Վահագն Սարոյան
3612:12
«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
4011:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5911:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
5111:18
«Արցախն ինչի հայաթափվավ, էտի եքա պատմություն ա, մի օր կանդրադառնամ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5311:06
«Մի՛ վիրավորի», «ձենդ կտրի՛». «Եռաբլուր»-ում՝ այս պահին (տեսանյութ)
6911:00
«Էտի Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել, իրեն կհարցնեք». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
6810:54