«Թարգեք ձեր մանր «բազառները», իրական «բազառի» հերթական էջը հենց նոր գրվեց». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տղերքը շփվեցին, վերջացրին, թարգեք ձեր մանր «բազառները», իրական «բազառի» հերթական էջը հենց նոր գրվեց...
Էականը՝ Պուտինը համաձայնեց չխփել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և (կամ) 30 օր զինադադար պահպանել, եթե Զելենսկին համաձայնի: Թրամփը գոհ է, Զելենսկին էլ, կարծում եմ, կհամաձայնի:
Ոմանք այստեղ ռուսական հաջողությունն են տեսնում, բայց հիշենք, որ պատերազմը սկսվեց «Մտնենք Կիև, հասնենք Լվով» մարտակոչով, հետո պահանջներն իջան մինչև «Ճանաչեք 5 շրջանները», իսկ հիմա էլ քննարկում են 30-օրյա զինադադարի և ընդհանուր չկրակելու հարցը:
Ռուսաստանի համար կարող էր ավելի վատ լիներ, բայց դե Թրամփն էլ է շտապում. Գազայի հատվածում պատերազմը թեժանում է, հութիները Եմենում իրենց վատ են պահում, Իրանն էլ համառում է, իսկ չէ՞ որ հեռանկարում դեռ Չինաստանը կա: Իր հերթին, սակայն, Մոսկվային պետք է շունչը տեղը բերել, շատ է պետք»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
7303:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7501:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
9800:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
16900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
96Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
110Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
112Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
119Երեկ, 17:24