«Ի պատասխան գլխակեր «թեկնածուի»․ մեղքդ ընդունիր ու զղջա»․ Ռուբեն Մելիքյան
![]() 329 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 15:54 «Երեկ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը հայտարարել է, թե փաստաբաններն են Արմեն Գրիգորյանի գլուխը կերել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա տեսանյութին կից գրել է․ «Ի պատասխան գլխակեր «թեկնածուի»․ Ինչպես վերացրեցին Արմեն Գրիգորյանին. ժամանակագրություն ու փաստեր»։ Երբ մարդը զգում է, որ մեղք է գործել, չի ուզում ընդունի, մեղավորներ է ման գալիս, ասում՝ մեղավորները փաստաբաններն են»,- ասաց Մելիքյանը՝ Թումանյանին կոչ անելով հանդես գալ զղջմամբ և մեղքը ընդունելով։ «Արմեն Գրիգորյանի դեմ եղել է հաշվեհարդար, որի կազմակերպողը եղել է ՔՊ-ն, դեր են ունեցել մարդիկ, ովքեր կոնտեքստից կտրել են Արմենի խոսքն ու սուցցանցերում ատելություն են գեներացրել, կարևոր դեր է ունեցել հենց Արտյոմ Թումանյանը․․․ինչի՞ Արմենի գլուխը կերար, ինչի՞ մասնակցեցիր այդ կեղտոտ խաղին»,- ասաց Մելիքյանը։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |
Նորատուս գյուղում ուժեղ կարկուտ է (տեսանյութ)
4014:36«Նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է»․ Արսեն Բաբայան
3714:30«Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
10014:06«Եթե Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման որոշում չկայացվի, հարցը կլուծվի Եվրոպական դատարանում»․ Զարուհի Փոստանջյան
10513:42«Երեխաների աչքի առաջ են բերման ենթարկել որդուս»․ Վարդան Ղուկասյան
17312:42Գալուստ Երոյանը որոնվում է որպես անհետ կորած
9812:30Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին
16112:06«Օր օրի գնաճը խեղդում է»․ Նարինե Կիրակոսյան
13810:42