«Սա լավ մշակված նախընտրական քայլ է». Գեղամ Մանուկյան
![]() 160 Հինգշաբթի, 11 սեպտեմբերի, 2025 թ., 15:00 «Շատ լավ մշակված նախընտրական քայլ է սա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելու նախագիծին։ «Շատ լավ է, որ կառավարությունը նախատեսում է 1,5 տարի դարձնել ծառայությունը, բայց բոլորիս համար էլ պարզ է, որ սա շատ լավ մշակված նախընտրական քայլ է։ Հիշում եմ, մոտ 10 ամիս առաջ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ, երբ հիշեցրեցի Սուրեն Պապիկյանին, որ տարիներ շարունակ խոսում են ծառայության ժամկետը կրճատելու մասին և մինչև հիմա չեն իրականացրել, պաշտպանության նախարարն այն ժամանակ ասում էր, որ անվտանգային խնդիրներ կան։ 2-րդ դրվագը դա Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզն է, թե տեսեք, խաղաղություն է։ Փորձում են դա նաև այս սոուսի մեջ տեղավորել»,- պարզաբանեց ընդդիմադի պատգամավորը։ «Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա։ Այս նախագծի հապճեպությունն այն է, որ երբ որևէ օրենք մշակում են, ուսումնասիրում են՝ պետք է հաշվի առնել, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ, և փոփոխությունների փաթեթով են բերում։ Մյուս հարցը, որ ասում եմ այն է, որ այսօր ԶՈՒ-ում ծառայում են հազարավոր մեր հայրենակիցները, և այս օրենքը մշակող մարդը պետք է մի կետ ավելացներ․ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականից զորակոչված, այսօր ծառայած զինվորների վրա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
