«Հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»». Գևորգ Պապոյան

«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»,- «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման համոզմունք է հայտնել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի «տնտեսական թոքերն» է բացում։ Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է, և բնականաբար նման իրավիճակում տնտեսության մեծ զարգացում չի կարող լինել, և զարմանում եմ, թե փակ սահմանների պայմաններում այս տարիների ընթացքում այսքան տնտեսական աճ ոնց է գրանցվել։ Էականորեն փոխվելու է մեր տնտեսության պատկերը և հնարավորությունները մեր երկրում։ Միայն տնտեսական աճը չէ որ կլինի, ունենք հետազոտություն, որ ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն»,- ասալ է նախարարը:
Պապոյանն անդրադարձել է «Թրամփի ուղի» նախագծին։ «Փաստացի գործնական փուլում ենք, առաջիկա օրերին Հայաստանում սպասում ենք տարբեր պատվիրակությունների ամերիկյան և թուրքական կողմից։ Ընդհանրապես Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասել է նախարարը:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
32403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
32303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
36103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
38203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31403.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
110702.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40401.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
138501.09.2026, 18:06