«Թիրախում մարզային ԲԿ-ների տնօրենների պաշտոններն են». Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առողջապահության նախարարությունը ճապոնական ձայբացուի վերածելու առաջին քայլերը
Ինչպես սպասվում էր մարզային բժշկական կենտրոնները առողջապահության նախարարության տիրույթ բերելու առաջին քայլը սկսեց մարզային տնօրեններին ծանուցումներից: Թիրախում տնօրենների պաշտոններն են: Մեզ մոտ ապագայում իրական քաստինգ-մոնիտորինգ շոու է սպասվում՝ հետաքրքիր դրվագներով:
Դեռ բժշկական կազմակերպությունների կանոնադրությունները վերջնական չեն փոխվել, դեռ անհասկանալի է, թե ո՞վ է զբաղվելու այս հիմնարկների կառավարմամաբ, առանձին ստորաբաժանում կամ ծառայություն լինելո՞ւ է առողջապահության նախարարությունում թե ոչ, արի ու տես առողջապահությյան նախարարությունը ամենակարևոր հարցը համարում է տնօրենների պաշտոնները:
Արդեն մարզային տնօրեններին ծանուցել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի հիմքով՝ աշխատանքի էական պայմանները փոփոխության վերաբերյալ, բայց, ուշադրությո՛ւն, ծանուցման մեջ վկայակոչել են նաև Հոդված 115՝ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը:
Ծանուցումը շատ զգույշ են ձևակերպել, առերևույթ ոչ ուղիղ ակնարկով տեղեկացրել են պայմանագրերի լուծման մասին:
Դե իհարկե, աղմուկից խուսափելու համար հիմա բոլոր տնօրեններին կհավաստիացնեն, որ կմնան իրենց տեղերում, իսկ թե ինչ կլինի, կապրենք, կտեսնենք:
Ճապոնական Ձայբացուի վերածվող առողջապահության նախարարությունը, կարծում եմ, հաջորդ էտապում մարզպետներից կվերցնի գյուղական ամբուլատորիաները:
Նիկոլ Փաշինյան պետական բյուջեից ինչքա՞ն հավելյալ գումար է պահանջվելու այս «կենտրոնացումը» սպասարկելու համար»:

Էբոլայի իրավիճակը՝ աշխարհում
5514:12
«Տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն»․ Արմեն Մուրադյան
12418.06.2026, 09:00
«Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ»․ ԱՆ
17917.06.2026, 14:12
«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
24716.06.2026, 14:12
«Ո՞ւր է մեր ընդդիմությունը»․ Անահիտ Ավանեսյան
22116.06.2026, 11:42
Ամռանը սուր աղիքային վարակների ռիսկը բարձրանում է
20815.06.2026, 16:24
«Ընդդիմախոսներն ասում են՝ առողջապահության ապահովագրության համար նախատեսված գումարները սպառվել են»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
19715.06.2026, 12:24
Գիտնականները մալարիայի բուժման նոր մոտեցում են գտել
51414.06.2026, 11:36