ՔԿ-ն պարզաբանել է Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները
![]() 273 Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 20:48 Քննչական կոմիտեն պարզաբանել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության հրավիրելու հանգամանքները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշել է, որ Ռուբեն Մխիթարյանը հրավիրվել է հարցաքննության Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ «Ոստիկանության պարեկային ծառայությունից 2024 թվականի մայիսի 31-ին հաղորդում է ստացվել, որ Ռուբեն Մխիթարյանը 6 ամիս ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2024 թվականի մայիսի 3-ին վարել է ավտոմեքենան: Հաղորդման հիման վրա 2024 թվականի մայիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեսանյութից պարզ երևում է, որ քննիչը չգիտի, թե ում հետ է խոսում: Քննիչն իրացնելով իր լիազորությունները՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ռուբեն Մխիթարյանին հրավիրել է հարցաքննության: Պետք չէ քաղաքականացնել գործընթացը»,- ընդգծեց Ավդալյանը։ Ավելի վաղ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ քննչական մարմնից իրեն զանգահարում են և տեղեկացնում, որ 2024 թվականի մայիսին պարեկային ծառայության կողմից իր նկատմամբ ակտ է կազմվել՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։ Զանգահարող քննիչը Մխիթարյանին հրավիրում է հարցաքննության նույն օրը՝ ժամը 18:00-ին։ Ի պատասխան՝ Մխիթարյանն ասել էր, որ չգիտի, թե ինչ ակտի մասին է խոսքը, և իր փաստաբանը կկապվի քննչական մարմնի հետ։ Քննչական կոմիտեի աշխատակիցը նրան տեղեկացրել էր, որ հարցաքննության օրն ու ժամը որոշում է քննիչը։ |
Նորատուս գյուղում ուժեղ կարկուտ է (տեսանյութ)
4014:36«Նպատակը մարդկանց վախի մթնոլորտում պահելն է»․ Արսեն Բաբայան
3714:30«Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
10014:06«Եթե Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման որոշում չկայացվի, հարցը կլուծվի Եվրոպական դատարանում»․ Զարուհի Փոստանջյան
10513:42«Երեխաների աչքի առաջ են բերման ենթարկել որդուս»․ Վարդան Ղուկասյան
17312:42Գալուստ Երոյանը որոնվում է որպես անհետ կորած
9812:30Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին
16112:06«Օր օրի գնաճը խեղդում է»․ Նարինե Կիրակոսյան
13810:42