Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ «Հրապարակ»
![]() 254 Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանության Լոռու մարզային վարչությունում բռնության ենթարկած ոստիկաններից մեկը՝ Գոռ Խարաթյանը, համակարգում հայտնի է որպես «շրջիկ» ջարդարար, որի սադիստական ունակություններն օգտագործում են մարզի բոլոր քաղաքներում, երբ նրա կարիքը զգացվում է։ Դիցուք՝ արցախցի երիտասարդի դեպքը տեղի է ունեցել Վանաձորում, մինչդեռ նույն ջարդարար Խարաթյանը շաբաթներ առաջ էլ «սամասուդ» է իրականացրել ոստիկանության Ալավերդու բաժանմունքում, որին մենք անդրադարձել ենք: Խոսքն այն պատմության մասին է, երբ քաղաքացու մեքենան կանգնեցրել էին, խուզարկել, ապա հորդորել, որ իջեցնի շալվարը, երբ չէր ենթարկվել, բաժին էին տարել ու ծեծի ենթարկել։ Այս դեպքով անգամ վարույթ կա հարուցված՝ տուժող կողմի դիմումի համաձայն, որով պահանջում են ծեծի անմիջական մասնակից Գոռ Խարաթյանին պատասխանատվության ենթարկել։ Ինչ վերաբերում է Լոռու մարզային վարչության պետ Խորեն Բորխոյանին, որը ենթակային ծեծելու հրահանգ է տվել, նա էլ աչքի չի ընկնում անբասիր կենսագրությամբ, հայտնի է «տեխասմոտր» կեղծելու գործերով։ Նշենք, որ վերջին օրերին տասնյակ քաղաքացիներ Քննչական կոմիտեի շենքի առջեւ ակցիա են իրականացնում՝ պահանջելով պատժել ջարդարարներին»։ |
«Վե՛րջ տվեք շարայինին բանակում, իրական մարտում դա ոչ մի նշանակություն չունի»․ Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11202:06«Մարտուն Գրիգորյանի որդին ձերբակալված է՝ առանց որևէ իրավաչափ հիմքի». էդուարդ Հայրապետյան
13001:00«Իմ հարազատների ձերբակալության պատճառն այն է, որ նախորդ օրը մի բացահայտում եմ արել». Մարտուն Գրիգորյանը՝ Սարիկ Մինասյանին (տեսանյութ)
14700:54Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում
12500:31«Ղարաբաղը էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումար պդի վճարեին, որ չէրթային, ընդե ծառայեին». ՔՊ-ական Սարիկ Մինասյան (տեսանյութ)
18700:16«Հատուկ եմ տեղադրում, որ պարզ լինի՝ թեղին ինչ փայտ է»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
189Երեկ, 23:54Հայկ Մարությանն իր թիմով կհետևի Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
85Երեկ, 23:42Լոռիում 18-20 դիմակավորված անձ զենքի սպառնալիքով փորձել են փիրուզի հանքաքար գողանալ
169Երեկ, 23:12