ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ
![]() 311 Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ., 22:36 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է իմ՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին: Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։ Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով: Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են: Մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար: ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։ Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
«Ի պատասխան փաստերի կեղծման՝ Շարմազանովը «կատոկում» է ադրբեջանցի բանախոսին»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
8022:18Էդուարդ Շարմազանովը շարունակել է ԼՂ-ում էթնիկ զտման վերաբերյալ ելույթը՝ ի հեճուկս ադրբեջանցիների սադրանքի (տեսանյութ)
17621:54Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
8021:30«Փաշինյանը հերթական անգամ լիզում է ռուսի «սապոգը»»․ Նարինե Կիրակոսյան
11921:24Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիներին ազատելու ուղղությամբ
12121:12«Հուսով ենք՝ վիզաների ազատականացման բանակցությունները կհանգեն տրամաբանական ավարտի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8821:00«Մեր ռազմավարությունը կշարունակենք, մինչև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12420:31«Բոլորս պետք է ջանանք է՛լ ավելի աջակցել Ուկրաինային»․ Քրիստեն Միխալ (տեսանյութ)
14320:30