8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով

Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ: Հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու, խմբով ընտրակաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:
Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ վերը նշված հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ և աջակցել նախաքննական մարմնին: Հաշվի առնելով մեղադրյալների օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հանգամանքները՝ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը:
Հակակոռուպցիոն կոմիտեն իրավապահ այլ մարմինների հետ համատեղ հետևողական է լինելու ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող նմանօրինակ ենթադրյալ հանցագործությունների դեպքերը բացահայտելու, դրանք նախականխելու ուղղությամբ:

«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
42Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
60Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
68Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
63Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
73Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
76Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
86Երեկ, 18:21
««Օրենքով գող» Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է
89Երեկ, 18:18