«Նախարարի նշած «հաղթանակի» արժեքն ընդամենը 24 մլն դրամ է, որը տարիներով չեն տրամադրում»․ Անուշ Պողոսյան

1901
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 03:06
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախարարի հաղթանակի գինը
ՀՀ առողջապահության նախարարը հանդիպում է առաջին տիպի շաքարախտով երեխաների ծնողների հետ և հայտարարում, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սարքի տրամադրում, որը համարում են «հաղթանակ»։ Խոսքը վերաբերում է մի սարքի, որի արժեքը 30.000 է, իսկ շաքարախտով երեխաների թիվը 800 է, այսինքն՝ «հաղթանակը» արժե ընդամենը 24 մլն դրամ, որը տարիներով չեն տրամադրում։ Եթե հաշվի առնենք, որ 2024 թվականից պետք է արդեն լիներ համապարփակ ապահովագրության ներդրումը, ապա 2026 թվականը կարող է լինել տասնյակ տարիներ հետո:
Իսկ մինչ այդ ո՛չ գլյուկոմետրները կտան, ո՛չ թեստային երիզները...
Հ.Գ. Կեցցե այն հաղթանակը, որը վաղն է գալու...»
Աղբյուրը` Անուշ Պողոսյան

«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
142Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
27512.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
45510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
76307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
75507.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
71007.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
96303.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
81903.09.2026, 17:18