«Իմ հարազատների ձերբակալության պատճառն այն է, որ նախորդ օրը մի բացահայտում եմ արել». Մարտուն Գրիգորյանը` Սարիկ Մինասյանին

Այսօրվա իրադարձությունների պատճառը երեկվա իմ բացահայտումներն էին. Մարտուն Գրիգորյան
«Օրերս կառավարությունը 1.5 մլրդ դրամ հատկացրեց Շիրակացի փողոցը վերականգնելու համար, երբ 2022 թվականից բազմիցս դիմել էին, բայց գումար չէին տվել։ Կասե՞ք ինչպես է եղել այդ հրաշքը: Սա ընտրակաշառք չէ՞: Ինչո՞ւ ոչ այն ժամանակ, երբ դուք դարձաք քաղաքապետի պաշտոնակատար, այլ հենց հիմա՝ ընտրություններից առաջ»,-Սարիկ Մինասյանին հարցրեց քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Սարիկ Մինասյանը պատասխանեց, որ այդ փողոցը վերանորեգելու համար Գյումրու համայնքից 15 մլն դրամ էր ծախսվել, որպեսզի նախագծվի, և որպեսզի այդ գումարը չփոշիանա, դիմել է կառավարությանը և նա հատկացրել է 1.5 միլիարդ դրամ։
Մարտուն Գրիգորյանն էլ նկատեց, որ գումարի հատկացման մասին Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է այն ժամանակ, երբ քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված է եղել՝ ընտրարշավի մասնակցելու պատճառով։
Մարտուն Գրիգորյանը Սարիկ Մինասյանին նաև հարցրեց, թե փայտ բաժանելն արդյո՞ք ընտրակաշառք է, թե ոչ ու հավելեց, «Այսօրվա՝ իմ հարազատների և կողմնակիցների ձերբակալության պատճառն այն է, որ նախորդ օրը մի բացահայտում եմ արել, ըստ որի՝ 7 թեկնածու պատրաստվում են իրենց ձայնը տալ Վարդան Ղուկասյանին: Սա միայն ձեռնտու է իշխանություններին, որովհետև Ղուկասյանը լուրջ խոցելի է»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5008:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
11500:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12100:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
148Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
119Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
106Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
198Երեկ, 21:43
Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել (լուսանկար)
193Երեկ, 21:30