Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում

Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Դե ինչ, Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում:
Ուրախ ենք հայտնել, որ Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։
Ինչո՞ւ է սա կարևոր՝
Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։
Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»:
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել էին, որ միլիարդատեր Իլոն Մասկի «SpaceX» ընկերության կողմից գործարկված Starlink ինտերնետ կապը Հայաստանում հասանելի կլինի 2023 թվականից։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5207:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
19900:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
19400:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
135Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
124Երեկ, 22:24
«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
96Երեկ, 21:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
78Երեկ, 21:00
Համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
103Երեկ, 20:30