Կրակոց՝ Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում․ կա զոհ
![]() 396 Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 13:45 Այս գիշեր՝ մարտի 22-ին, կեսգիշերն անց կրակոցներ են հնչել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրայրին՝ Աշոտ Միրզոյանին պատկանող գազալցակայանում: Հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Արթուր Պարոնյանը, «Էջմիածին» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: «Հետքի» տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ Ա. Պարոնյանը վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել: Ներքին գործերի նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ մարտի 22-ին՝ ժամը 2։08-ին, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդու։ Հանցագործությունը ժամերի ընթացքում բացահայտվել է։ Ոստիկանները պարզել են, որ նախնական տվյալներով մարտի 22-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև ծագած վիճաբանության ընթացքում 33-ամյա տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: |
Թուրքիայում շարունակում են մոլեգնել հրդեհները (տեսանյութ)
23914:41Ողբերգական ավտովթար՝ Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին
14212:36Հնդկաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով 34 մարդ է զոհվել (տեսանյութ)
25610:04Արմավիրում քամու հետևանքով պոկվել է շենքի տանիք, վնասվել են ավտոմեքենաներ, էլեկտրալարեր
303Երեկ, 19:30Երկրաշարժ՝ Հայաստանում
284Երեկ, 13:18Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է (տեսանյութ)
547Երեկ, 12:34Նոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
425Երեկ, 11:24Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
35729.06.2025, 19:30