«Ուզո՞ւմ եք խաղաղություն, վերականգնեք ուժային հավասարակշռությունը». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցման կարգով… Քանի դեռ մարդկային քաղաքակրթությունը չի հասել էն բարձունքին, որտեղ վեճերը բացառապես խոսելով ու փոխզիջումներով են լուծվում (դժվար էլ իր գոյության ընթացքում երբևէ հասնի), կա խաղաղության ընդամենը մի գործուն միջոց։ Էդ միջոցը ուժային հավասարակշռության հասնելն ա՝ երբ գիտես՝ հակառակորդդ էնքան ուժեղ ա, որ ուժ բանացնելով չես հաղթի։
Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև տեղի ա ունեցել աշխարհում եզակի երևույթ՝ երբ կողմերը պատերազմը չեն ակտիվացրել 30 (!!!) տարի էն պարագայում, երբ խաղաղարար ուժեր չեն տեղակայվել շփման գծում։ Էն, որ պատերազմական գործողությունները չեն վերսկսվել (չհաշված փոքր մասշտաբի բախումները) եղել ա ուժային հավասարակշռության արդյունքում։ Մենք դա մեր աչքերով տեսել ենք։ Իսկ հետո, 2014-15թթ հետո, ուժային բալանսը սկսեց խախտվել Ռուսաստանի կողմից՝ այլ ներգրավված ուժերի լուռ համաձայնությամբ։ Ու եղավ պատերազմ։ Ու չէր կարող չլինել, որովհետև խաղաղության ՄԻԱԿ երաշխիքը ուժային հավասարակշռությունն ա, որի խախտման դեպքում պատերազմը ժամանակի հարց ա ընդամենը։
Մի անգամ էլ, ու որպես մանտրա կարելի ա անընդհատ կրկնել՝ որևէ ստորագրված փաստաթուղթ, որևէ երկրի միջնորդություն, տված խոստում երաշխիք չի․ դրանք միշտ կարելի ա փոխել, չեղարկել։ Երաշխիքը ուժային հավասարակշռությունն ա։ Ստորագրվելիք թուղթը «ողջունող» երկրները, քաղաքական դերակատարները, առանձին գործիչները երեսպաշտներ են, որոնք գիտեն, որ թուղթ-թամասով խաղաղություն չի լինում։ Ուզո՞ւմ եք խաղաղություն, ուզո՞ւմ եք կայուն տարածաշրջան, վերականգնեք ուժային հավասարակշռությունը։ Մնացածը լոլո ա՝ «խորը մտահոգություն հայտնելու» սերիայի լոլոներից»:

«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3923:00
«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
7020:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
12718:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
10317:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
8217:06
«Սա աշխարհի պատմության ամենամեծ ընտրակաշառքն է»․ Տիգրան Խզմալյան
9216:54
«Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7316:48
«Դատական նոր հատակների ճեղքում»․ Մարատ Եգանյան
8016:36