«Տիգրանաշենը պետք է մնա հայկական. այստեղով անցնում է գլխավոր ռազմավարական ճանապարհ». Նարեկ Կարապետյան

«Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի»,- Տիգրանաշենից հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ մանրամասնելով. «Գյուղացիները չեն ցանկանում լքել Տիգրանաշենը։ Նրանք ցանկանում են մնալ իրենց հայրենիքում և ապրել ու աշխատել այստեղ։
Տիգրանաշենը Արարատյան դաշտի գյուղերից մեկն է և Երևանից ընդամենը 40 րոպե է հեռու։ Սակայն բնակիչները նշում են, որ գյուղը տարիներ շարունակ անտեսված է, որևէ լուրջ զարգացման ծրագիր չի իրականացվել, և մարդիկ չեն պատկերացնում՝ ինչպիսի ապագա է իրենց սպասվում:
Տիգրանաշենը հանձնում է ՔՊ-ն, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի զարգացմաան այլընտրանքային ծրագիր: Զարգացումը պետք է լինի տուրիստական և գինեգործական ուղով:
Տիգրանաշենը պետք է զարգանա, այլ ոչ թե վերածվի հերթական չզարգացող գյուղի։ Տիգրանաշենը պետք է մնա հայկական։ Այստեղով անցնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական ճանապարհ՝ Երևանը Վայոց ձորի և Սյունիքի հետ կապող ճանապարհը։ Դրա կարևոր հատվածը՝ մոտ 8 կմ, անցնում է Տիգրանաշենով»։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
247Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
115Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
129Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
144Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
117Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
224Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
121Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
110Երեկ, 13:12