«Եթե պետական աշխատողների ձախ ձեռն էլ կտրենք, կարանք թոշակը 9000-ով բարձրացնենք, բայց ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա». Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ երբ են բարձրանալու կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը:
«Պետք է հասկանանք մի պարզ իրողություն: Մենք ունենք բյուջե: Դրանք վճարված հարկերով են ձևավորվում: Մարդը մոռանում ա ՀԴՄ խփի, ասում ա՝ վայ մոռացա: Մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարում թոշակը ավելացնենք: Որովհետև, ասեք՝ ո՞ր ծախսը կրճատենք: Ուսուցիչների, զինվորականների աշխատավարձն ավելացնում ենք: Եթե ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օդերն էլ փակենք, ձախ ձեռքերն էլ կտրենք, դրանից իրավիճակը չի փոխվի: Եթե ոչ մեկին ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, հոսանք էլ չտանք, աթոռն էլ տակից հանենք, կարանք թոշակը բարձրացնենք 9000 դրամով: Բայց էդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա: Որովհետև այդ աշխատողներն են, որ ապահովում են փողի հավաքումն ու դրա բաշխումը 500 հազար մարդու միջև»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը»․ Գագիկ Համբարյան
3910:30
«Ով ոնց կարում, գուլյատ ա անում»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
4910:12
«ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը»․ Աննա Կոստանյան
4610:06
«Նման «արտիստների» Հայաստան բերելը ոչ թե մշակույթ է, այլ հոգևոր ապականություն»․ Սամվել դպիր Գրիգորյան
4909:48
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ»
5309:30
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով․ «Հրապարակ»
5509:24
«Ուզում ենք լսել, թե ինչ եք անում իշխանությանը հեռացնելու համար». Ոսկան Սարգսյանը՝ ընդդիմությանը
5609:00
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ (լուսանկար)
6708:18