«Եթե որևէ դուրսպրծուկ ընտրողի կամքին բռնանա, կհայտնվի ասֆալտին»․ Նիկոլ Փաշինյանը`տարածված ձայնագրության մասին

«Իմ գործառույթն է ապահովել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունենան, և ես կարող եմ ասել, որ որևէ դուրսպրծուկ չի կարող Հայաստանի ընտրողի կամքին բռնանա: Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ո՞րտեղ՝ ասեմ, ասֆալտին, ամենաարագը այդտեղ է: Մնացածը թող գյումրեցիներն ասեն»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությանը։
«Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան: Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասաց Փաշինյանը:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
192Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
157Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
157Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
202Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
186Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
172Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
16326.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
16726.09.2026, 23:12