«Կորտիզոլն» ու «ադրենալինը» նույնն են. նորանշանակ պաշտոնյայի սկանդալային սխալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեությանն ու հատկապես նրանց նախաձեռնությամբ իրականացվող կադրային կասկածելի որոշումներին։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի աշխատանքից ազատվել էր առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի երկարամյա փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Առողջապահական համակարգում Գայանե Սահակյանը համարվում է արհեստավարժ կադր: Նա մեծ ներդրում է ունեցել հանրային առողջապահական, վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման, այդ թվում՝ տասնամյակներ շարունակ բնակչության շրջանում պատվաստումների արդյունավետ իրականացման գործում։
Մինչև այդ՝ 2024 թվականի սկզբին, նախարար Անահիտ Ավանեսյանի ու Լենա Նանուշյանի թեթև ձեռքով աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Վանյանը, որը նույնպես մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետությունում համաճարակաբանության զարգացման մեջ։ Հանրապետության այս կարեւորագույն կենտրոնում Վանյանին փոխարինել էր Ավանեսյանի եւ Նանուշյանի հովանավորյալ Ստեփան Աթոյանը, որն էլ սկսել է իրականացնել կադրային ջարդ՝ սկզբում աշխատանքից ազատելով հենց Գայանե Սահակյանին։
Օրեր առաջ «Հանրային աղմուկի» մասին լսումների ժամանակ երկրի բարձրագույն ամբիոնից՝ Ազգային ժողովից, Ստեփան Աթոյանն իր ելույթում երկու բոլորովին տարբեր հորմոններ՝ «կորտիզոլն» ու «ադրենալինը» համարեց նույնը՝ բառացիորեն ասելով հետևյալ միտքը. «… կորտիզոլ, որը նույն ինքը՝ բոլորիս հայտնի ադրենալինն է…»:
Ցանկացած երկրում սա բժշկական կրթություն ունեցող տնօրենի համար վերջին խայտառակությունը կլիներ և պաշտոնը լքելու հիմնավոր պատճառ։ Բայց չեղավ: Նա շարունակում է պաշտոնավարել այդ խայտառակությունից հետո»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24