Երևանում կառավարական համարանիշներով ջիպը անցել է կարմիր լույսի տակով՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
![]() 507 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 16:30 Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեսանյութ է հրապարակել՝ որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «տոյոտա լանդ կռուիզեռ պրադո» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով, և թե ինչպես են հետիոտնային անցման վրա հրաշքով փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխայի հետ: Դեպքը տեղի է ուենեցել մարտի 13-ին։ «Մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարում է, թե մեր թուրը կտրում է՝ ով ուզում է լինի օրինախախտ վարորդը, կհայտնաբերենք, անհրաժեշտության դեպքում էլ «կփռենք ասֆալտին»»,- գրում է ֆոտոլրագրողը՝ շարունակելով․ «Արդյո՞ք այս պարագայում պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, կհայտնաբերի օրինախախտ վարորդին, թե կառաջնորդվեն՝ «դե կառավարական ավտո ա, մեր թուրը չի կտրում»: Իսկ այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակետ հայտնեց, որ պետք է վարորդները ատեստավորվեն: Լավ կլինի, որպեսզի այդ ամենը սկսվի նախարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդներից, քանի որ եղել են բազմաթիվ դեպքեր, որ հենց կառավարական ավտոմեքենաներն են, որ կոպիտ կերպով խախտել են երթևեկության կանոնները»։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
12114:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
361Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
266Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
504Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
510Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
46117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
117116.12.2025, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
64216.12.2025, 12:12
