Պետբյուջեի միլիոններով ստեղծված «ԱՌՖԻ» ընկերությունը 2,5 տարի անց կլուծարվի

«Հետք»-ը գրում է. «2022թ. նոյեմբերին հիմնադրված «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, որը պետական ընկերություն է, և որի կայացման համար պետբյուջեից միլիոնավոր դրամներ են ներգրավվել, առաջիկայում՝ իր ստեղծումից 2,5 տարի անց, կլուծարվի:
«ԱՌՖԻ» ընկերության (ARFI անունն առաջացել է Armenia Financed անվան կրճատումից) 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով: Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի պետական բաժնետոմսերի կառավարումն էլ հանձնված է ՊԳԿԿ-ին:
Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ ու քրեական վարույթի առանցքում, ֆոնդը հիմնած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց ազատվել նրանից՝ այն տանելով լուծարման: 2024-ի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Այդուհանդերձ, Կառավարության որոշման մեջ «ԱՌՖԻ»-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի նվիրատվության մասին որևէ կետ չկա, այսինքն՝ դրա բաժնետոմսերը մնացել են ԱՆԻՖ-ի հաշվեկշռում: Փոխարենը գործադիրը որոշել է, որ ԱՆԻՖ-ն իրեն պատկանող ոչ նյութական ակտիվները պետք է նվիրի «ԱՌՖԻ» ՓԲԸ-ին, այլ կերպ ասած՝ դրանք մի պետական ընկերությունից փոխանցվել են մյուսին: Ոչ նյութական ակտիվ ասելով՝ պետք է հասկանալ ARFI հարթակն ու դրան առնչվող հավելվածները, որոնց հաշվեկշռային արժեքը գործադիրի 2024թ. օգոստոսյան որոշման մեջ նշված է 224 մլն դրամ:
Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացել ենք, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2024-ի սեպտեմբերի 19-ին:
«Նախագիծը (նկատի ունի ARFI հարթակը – հեղ.), որը կարող է ունենալ ռազմավարական և համակարգային նշանակություն Հայաստանի տնտեսության և սփյուռքից առցանց ուղղակի օտարերկրյա ներդրումների հավաքագրման համար, ակտիվորեն թաղվում է ծրագրի ներկա ղեկավարների կողմից,- ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության մասին փետրվարի վերջին «Հետքին» ուղարկված նամակում ասել է նախկին փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանն ու հավելել,- ես տեղեկություն եմ ստացել, որ ներկա ղեկավարները նախագիծը վաճառելու մի շարք անհաջող փորձեր են կատարել և, ի վերջո, ցանկանում են լուծարել Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը, որի ստեղծման վրա մեծ գումարներ են հատկացվել բյուջեից, և բարձրակարգ մասնագետներ շուրջ 4 տարվա աշխատանք են կատարել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
36013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
105813.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
41712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
40912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
30512.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
74911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
115311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
34111.08.2026, 16:54