«Ադրբեջանից ՀՀ մտնող երկաթուղիները քանդել, վաճառել են»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ այս գրությունը այն մասին չէ՝ ճիշտ է՞ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն ներկրել Հայաստան, թե՞ ոչ և դրա դիմաց ի՞նչ է ակնկալում Բաքուն:
Իմ այս գրությունն այն մասին է, որ մեր ժողովրդի մի մեծ հատված տեղյակ չէ, որ Ադրբեջանից Հայաստան մտնող ԲՈԼՈՐ երկաթուղիները քանդել-ապամոնտաժել-վաճառել են:
Հորադիսից մինչև Նախիջևան հատվածը, որի 45 կիլոմետրը անցնում էր ՀՀ տարածքով, քանդել-ապամոնտաժել-վաճառել են:
Զանգելան-Կապան հատվածը, որով Երևանը կապվում էր Կապանի հետ, քանդել-ապամոնտաժել-վաճառել են:
Իջևան-Բաքու հատվածի հայկական մասը, ոչ ամբողջությամբ, քանդել-ապամոնտաժել-վաճառել են:
Ու գիտե՞ք, եթե մենք չքանդեինք երկաթուղագծերը, ապա 1994 թվականից մինչև վերջին պատերազմը կարող էինք Մեղրին, հայ-իրանական սահմանը երկաթուղով կապել Կապանի հետ:
Սա է մեր ձեռագիրը:
Թե բա Թիֆլիսն ու Բաքուն մենք են կառուցել»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
26519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
150316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
198310.11.2026, 19:37