«Մեր սեղանի հացը կարող է դառնալ քաղաքական շանտաժի գործիք»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Հայաստանը կսկսի ցորեն ստանալ Ղազախստանից․ սա շատ լավ նորություն է, բայց իրական խնդիրը շատ ավելի խորն է։ Ցորենը պարզապես հաց չէ․ դա մեր պետության կյանքի հարցն է։ Այսօր Հայաստանը իր հացի պահանջարկի միայն կեսն է արտադրում, իսկ մնացածը՝ մոտ 350 հազար տոննա, խղճուկ կերպով կախված է Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի մեր սեղանի հացը կարող է դառնալ քաղաքական շանտաժի գործիք։
Միայն 2023-ին մենք ներմուծել ենք շուրջ 329 հազար տոննա ցորեն՝ երկրից դուրս մղելով 60-70 միլիոն դոլար։ Սա գումար է, որով կարելի էր վերակենդանացնել մեր հողերը, ոռոգման ցանցերը, անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքները։
Այսպես չի կարելի շարունակել՝ կամ շարունակում ենք ապրել կախվածության մեջ՝ սպասելով, թե որ երկիրն է մեզ հաց «թույլ տալիս» ուտել, կամ դառնում ենք ինքնավստահ պետություն։
Լուծումը հետևյալն է․
․ բազմազանեցնել ներկրումները՝ Ղազախստան, Ուկրաինա,
․ ամենակարևորը՝ վերականգնել մեր սեփական արտադրությունը՝ ոռոգում, սերմաբուծություն, բարձր բերքատվություն, հողերի արդյունավետ կառավարում։
Ազգային անվտանգության նվազագույն շեմը պահանջում է, որ պետությունը իր հացի պահանջարկի առնվազն 70 տոկոսը արտադրի ինքնուրույն։
Հացը պետք է ծնվի մեր հողից, ոչ թե լինի ուրիշի կամքից կախված ողորմություն»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
246Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
720Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
58211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
87811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28411.08.2026, 16:54