«Հիմա էլ փորձում եք դրսից ինչ-որ մի բան մուրալ»․ Արթուր Խաչատրյան

«Մենք երբեք չենք խոսել ապաշրջափակման դեմ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով․ «Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակումն է։ Դա ներառում է ՀՀ-ՀՀ ճանապարհի ապաշրջափակումը՝ Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ։ Դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը»,- ասաց Խաչատրյանը՝ խոսելով նաև Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան եկող ղազախական ցորենի մասին․ «Ձեր հանճարեղ քաղաքականության հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման արդյունքում մեր ցորենի մատակարարման 20%-ը կորցրեցինք, հիմա էլ փորձում եք դրսից ինչ-որ մի բան մուրալ, ձեռք բերել։ ՀՀ վարելահողերը 50%-ի չափով չեն մշակվում, այդ ուղղությամբ ի՞նչ եք անում, թե ԱԽՔ քարտուղարի ասած՝ ցորեն չկա, բրինձ կուտենք»,- ասաց Խաչտարյանը՝ նշելով, որ ցորենի այս խմբաքանակի՝ ՀՀ բերելը չի կարելի ներկայացնել որպես ապաշրջափակման արդյունք։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
31403.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
31303.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
35103.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
37203.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
31003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
108202.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
40001.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
135901.09.2026, 18:06