«26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ»․ նախկին ընկերը սպառնացել է աղջկան
![]() 572 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 20:36 Ապրիլի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 31-ին Երևանի բնակիչ 28-ամյա կնոջ նախկին ընկեր՝ 39-ամյա Հ․-ն նրան տուն տանելու պատրվակով նստեցրել է իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և ճանապարհից շեղվելով, աղջկա կամքին հակառակ տարել է Աջափնյակ վարչական շրջանի «Սասուն» հյուրանոց, որտեղ առաջացած խոսակցության ժամանակ կինը ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, սակայն տղամարդը կոշիկից հանել է դանակը և ասել է, որ «26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ» և տարբեր սպառնալիքներ հնչեցնելով նրա կամքին հակառակ տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո, լսելով աղջկա բազմաթիվ խնդրանքները նրան բաց է թողել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումների Հ․-ին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ: Դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
12114:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
361Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
266Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
504Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
510Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
46117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
117116.12.2025, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
64216.12.2025, 12:12
