«Ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում վիրահատվելուց հետո կնոջ մոտ նոր հիվանդություն է ի հայտ եկել
![]() 605 Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 15:18 Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-ռադիոլոգի կողմից Երևանի բնակիչ 44-ամյա Ն․ Ս․-ին կատարվել է սոնոգրաֆիա և ախտորոշվել է «Արգանդի միոմա, էնդոմետրումի պոլիպ, ադենոմիոզ, էնդոցերվիկալ պոլիպ և քրոնիկ ցերվիցիտ» և նույն բաժանմունքում վիրահատել են բուժառուին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բուժառու կինը հայտնել է, որ վիրահատությունից հետո ցավերը չեն դադարել, իսկ մարտի 4-ին ախտորոշվել է «Միզապարկ-հեշտոցային խուղակ՝ 0,9 սմ բացվածքով» և նա, ուսումնասիրելով իր անվամբ առկա բժշկական փաստաթղթերը, հայտնաբերել է, որ փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում իրեն ցուցաբերած բժշկական միջամտության վերաբերյալ որևէ գրառում չի կատարվել, ինչպես նաև բուժառուի կարգավիճակ իրեն չի տրվել և իր անվամբ առկա էպիկրիզում ներառված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր․-ի 187 հոդվածի 1-ին մասով և 457 հոդ. 1-ին մասով: |

«Հայտնաբերվել է զինծառայող Մհեր Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
255Երեկ, 23:23
Դարպասի 46-ամյա բնակիչը համագյուղացուն Էլեկտրաշոկով ստիպել է 10 հազար դոլար փոխանցել իր հաշվեհամարին
329Երեկ, 19:42
Պայթյուն՝ Նորապատ գյուղում
278Երեկ, 16:36
Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
38011.12.2025, 21:12
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով․ #База (լուսանկար)
61311.12.2025, 10:48
Բախվել են ՊՆ «Կամազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա զոհ
49210.12.2025, 20:36
«Ղեկին 15-ամյա տղա է եղել». մանրամասներ՝ ողբերգական վթարից (տեսանյութ)
58010.12.2025, 16:36
Մարոկկոյում բնակելի շենքերի փլուզման հետևանքով 22 մարդ է զոհվել (տեսանյութ)
97810.12.2025, 16:24
