Նոր մանրամասներ՝ 40-ամյա հրուշակագործի ինքնասպանության վերաբերյալ
![]() 730 Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 16:06 Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր» ապրանքանիշի հիմնադիր 40-ամյա Սյուզաննա Պողոսյանը։ «Օրագիր Նյուզ»-ին հայտնի էր դարձել, որ 40-ամյա հրուշակագործին կախելու մեջ կասկածվում է հարազատ եղբայրը, ով նաև այս պահին հետախուզման մեջ է։ Աղբյուրը նաև նշել էր, որ պատճառը դավաճանությունն է։ «Ամուսնուն մի քանի անգամ դավաճանել է, դրա համար եղբայրը սպանել է։ Սյուզին նաև մայրական իրավունքից է զրկված եղել»,- հայտնել էր զրուցակիցը։ Ավելի ուշ Սյուզաննա Պողոսյանի ընտանիքի անդամները կապ են հաստատել լրատվականի խմբագրություն՝ հերքելով, որ հրուշակագործին եղբայրն է սպանել։ Նրանց խոսքով՝ Սյուզաննա Պողոսյանի եղբայրը հետախուզման մեջ չէ և այժմ էլ ընտանիքի կողքին է։ Հիշեցնենք, որ լրատվականը դեպքի հետ մանրամասներ ճշտելու նպատակով զրուցել էր Ջրառատի միջնակարգ դպրոցի տնօրեն, հրուշակագործի համագյուղացի Սաթենիկ Մուրադյանի հետ։ «Ես իրենից տորթեր պատվիրել եմ, բայց դեպքի հանգամանքերի մասին շատ տարբեր խոսակցություններ են պտտվում գյուղում։ Մեր գյուղի աղջիկ է եղել, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ինքնասպանություն գործել։ Գիտեմ, որ աղջիկը շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, դեղերի մեծ չափաբաժին է օգտագործել։ Ասում են, որ հենց աղջիկն է մորը կախված հայտնաբերել»,- պատմել էր նա։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի փաստով այս պահին նորություններ չկան։ |

Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
12114:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
361Երեկ, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
266Երեկ, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
504Երեկ, 13:38
Բրյուսելի օդանավակայանում վնասվել է Ֆիցոյի ինքնաթիռը
510Երեկ, 11:20
Ակնայի շրջանում ադրբեջանցի է պայթել ականի վրա
46117.12.2025, 23:30
ՌԴ-ում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
117116.12.2025, 14:08
Գյումրիում 37-ամյա որդին սպանել է ծնողներին (տեսանյութ)
64216.12.2025, 12:12
