«Հիմա էլ բժշկական կենտրոններին են զրկում պետական պատվերից»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա էլ բժշկական կենտրոններին են զրկում պետական պատվերից:
Պետական պատվերով բուժօգնություն ստանալու համար առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնների թույլտվությունները դեռ նոր է տալիս:
Վարչապետի բարձրաձայնած միտքը, որ պետական պատվերի գումարները գնում են բուժառուի հետևից, իրականության մեջ կերպարանափոխվել է և շրջադարձային հակառակ ձևով է կիրառվում:
Տարիներով պետական պատվեր մատուցած բժշկական կենտրոններին մի շարք ծառայություններ մերժում են՝ պատճառաբանելով, թե մոտ տեղակայված այլ բժշկական կենտրոնում արդեն այդ ծառայությունը պետպատվերով է:
Ուղղորդումը «պոզով պոչով չի», հենց այսպես է լինում:
Իսկ երբ Ուիգմորին առանց աշխատանքային փորձի միանգամից պետական պատվեր էին տալիս և 600 մլն գումար, շրջապատում մանական ծառայություն մատուցող բժշկական կենտրոն չկա՞ր:
ՀՀ առողջապահության նախարարություն առաջին անգամ պետական պատվերի համար դիմած բժշկական կենտրոններին ինչո՞ւ եք համատարած մերժում:
Ստացվում է, որ օֆերտայի պայմանագրի շրջանակներում բուժառուն պարտադրված է ձեր որոշած բժշկական կենտրոններում բուժօգնություն ստանալ:
Նիկոլ Փաշինյան, փաստորեն պետպատվերը բժշկական կենտրոնին կապելու պրակտիկան չի վերացել՝ առողջապահության նախարարությունն է որոշում, ով որտեղ բուժվի և երբ:
Հ.Գ. Ամեն հաջորդ փոփոխություն առողջապահական համակարգը դարձնում է ավելի քարանձավային, պեդանտ, մենաշնորհային»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24