Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյանը խաբում է իրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքը։
Նոր մասնաշենքում շրջայցի ընթացքում Վարչապետի կողմից նախարարին ուղղված պետական պատվերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարար Անահիտ Ավանեսյանը բառացիորեն ասում է հետևյալը. «Մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների եւ սոցխմբերի ամբողջապես մեկ սեանսը՝ 64.000 դրամ, փոխհատուցում ենք, իսկ ովքեր չունեն նման կարգավիճակ, համավճար է: Կեսը տալիս է պետությունը, կեսը՝ պացիենտը»։
Թեև նախարար Ավանեսյանը, որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչեւ օրս՝ նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։
Վարչապետ Փաշինյանին երևի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24