«Ադրբեջանն աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ»․ Ռուբեն Ռուբինյան

«Նոր բան չտեսա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Անթալիայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկված թեմաներին։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների և Սերդար Քըլըչի հետ հանդիպման մասին՝ Ռուբինյանը նշեց․ «Քննարկել ենք հարաբերությունների կարգավորման գործընթացն՝ իր ամբողջ սպեկտրով։ Այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն ենք քննարկել․․․ Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ նորություն չկա»: «ՀՀ-ն պնդում է, որ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ՝ առանց որևէ նախապայմանի։ ՀՀ-ն պատրաստ է նաև հենց վաղը ստորագրել խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Կարիք չկա ասելու, որ Ադրբեջանը աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումն ասացի, մնացածը Ադրբեջանի դաշտում է»։

«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
5518:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
5317:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8817:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
6717:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
5717:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
10216:48
«ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը»․ Արտակ Զաքարյան
6116:42
«Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին»․ Էդուարդ Շարմազանով
5616:30