Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը՝ Աշոտ Կամավոսյանը, պարզվում է, Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է: Մինչև 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել, ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի և մանվելականների հետ: Նախկինում նրա անունը ևս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։ Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի՝ նախկինում ՔՊ-ական պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգործ չի մնացել՝ զբաղեցրել է Էջմիածնի ՋՕԸ-ի պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կամավոսյանն էլ է անցնում ոչխարների գործով: Ըստ քրեական գործի՝ նա ընկերոջ հետ զրույցում ասել էր, թե իբր ոչխարների արտահանման համար կաշառք պետք է տա Աղազարյանին, նրա այս ցուցմունքը գլխավոր դատախազն Ազգային ժողով ներկայացված միջնորդության հիմքում էր դրել, որով էլ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
130Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
133Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
133Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
181Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
176Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
160Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
15326.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
15726.09.2026, 23:12