«Ժամանակից շուտ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ճիշտ չէ»․ Ռուբեն Մխիթարյան
![]() 374 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 13:12 «Գյումրու քաղաքապետի ընտրության արդյունքը գնահատում եմ տրամաբանական՝ ո՛չ լավ, ո՛չ վատ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ «Գյումրին այլևս ունի նոր քաղաքապետ և ավագանու նոր կազմ, աշխատանքների հետագա ընթացքը ցույց կտան, թե դեպքերն ինչպես կզարգանան։ Մենք գործադիրում մասնակցություն չենք ունենալու, ի դեպ՝ պարոն Ղուկասյանը հանրայնորեն ինձ առաջարկել է մշակույթի բաժնի պետի պաշտոնը, բայց նման բան չի լինելու։ Մեր առաջարկությունները ներկայացնելու ենք քաղաքապետին, ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք»,- ասաց Մխիթարյանը։ Ի պատասխան դիտարկմանը, թե Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է՝ Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Կապրենք, կտեսնենք։ Ավագանու հաջորդ նիստին կտեսնենք՝ ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։ Ես հասկանում եմ իշխող ուժի հուզառատությունը, որը Գյումրիում այլևս իշխող ուժ չէ, բայց ժամանակից շուտ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ճիշտ չէ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
