«ՀՀ անկախության դեմ յուրաքանչյուր միտք և քայլ պետք է քրեականացվի»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նույն օրը՝ ապրլի 16-ին, Հայաստանում ՀՀ անկախության դեմ պաշտոնական հայտարարություն է արվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին»։
Հաջորդ հայտարարությունն արել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ընդգծելով՝ «Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով»:
Անշուշտ, կարելի է երկար վերլուծել, թե ինչու և ինչպես մեր հանրությունն ու պետությունն այնքան ընկան, որ անկախության դեմ քարոզը պետական մակարդակի հասավ։
Սակայն այս պահին կարևորը հետևյալն է՝
ՀՀ անկախության դեմ և Անկախության հռչակագրի նսեմացման դեմ յուրաքանչյուր միտք, քարոզչություն, քայլ պետք է քրեականացվի, ընդհուպ՝ պետական դավաճանության հոդվածով։
Այդ դեպքում այս երկուսը հիմա բանտում կլինեին»:

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
5309:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
6109:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
5608:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
5908:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
9902:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
20600:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
10700:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
29100:01